Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

Հուլիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էին  Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

 

Սեմինարի բանախոսը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) մանկական վիրաբույժ,  հայազգի բժիշկ Շանթ Շեխերդիմյանն էր:  Քննարկվող հարցերի ու հնարավոր լուծումների մասին խոսեցինք հենց բանախոսի հետ:


–   Բժիշկ Շեխերդիմյան, անմիջապես դասախոսության թեմային անդրադառնանք: Ինչպես եք գնահատում ՀՀ առողջապահական համակարգը և ինչպես է կատարվել Հայաստանում առողջապահակական համակարգի ուսումնասիրությունը: 


vԼոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) մանկական վիրաբույժ,  հայազգի բժիշկ Շանթ Շեխերդիմյան–   Հայաստանի առողջապահական համակարգը հսկայական փոփոխությունների է ենթարկվել անկախացումից ի վեր: Եթե համեմատենք միջազգային առողջապահական համակարգերի հետ, ապա մենք միջին հորիզոնականում ենք՝ զարգացվածության առումով: Մենք հետազոտել ենք հնարավորինս օբյեկտիվ և իրականությանը համապատասխանող տեղեկատվությունը՝ հրատարակված թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: Կան կազմակերպություններ, որոնք պարբերաբար հետազոտություններ են անցկացնում այս ոլորտում և որոնց արդյունքների վրա ևս կարելի է հենվել: Այս դասախոսության առաջին մասն, առհասարակ, առողջապահական համակարգի մասին էր, որը շատ երկրներում եմ կարդացել, իսկ երկրորդ մասը, որն ավելի շատ է հետաքրքրում ինձ, դա մեր սփյուռքի մասնակցությունն է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Պարզապես չկա մի համակարգ, որը կօգնի կազմակերպել կապերը Հայաստանի և սփյուռքի միջև:  Ես կարդացի դասախոսություն այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել սփյուռքի ներուժը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Սեմինարի հիմնական նպատակը Հայաստանի առողջապահության ոլորտում սփյուռքի ներգրավվածությունը մեծացնելուն միտված առաջարկների և քայլերի քննարկումն էր: Խոսեցինք նաև շարունակական բժշկական կրթության, առողջապահական համակարգի ֆինանսավորման, ռեսուրսների ճիշտ և նպատակին օգտագործման մասին: 


–   Ինչպիսի՞ հաջողված նախադեպեր կան Սփյուռք-Հայաստան համագործակցության և, մասնավորապես, առողջապահական համագործակցության ոլորտում:

 

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան


–   Հիանալի օրինակ է «I care» նախագիծը, որը ճիշտ էր կազմակերպված և ճիշտ ուղղվածություն ուներ, նախագիծ, որը կարող է յուրաքանչյուրին լավ տեսողություն ունենալու հնարավորություն տալ, ծրագիր, որը միլիոնների ծախս և մասնագիտական ռեսուրսներ չի պահանջում, բայց, այնուամենայնիվ, շատ օգտակար է:


–   Բարեփոխման ի՞նչ ծրագրեր, ի՞նչ նախագծեր եք պատկերացնում:


–   Ես կցանկանայի իմ մասնակցությունն ունենալ այդ բարեփոխումներին՝ կլինիկական ներդրումով, որպես մանկական վիրաբույժ: Կցանկանայի բժշկական կրթության մակարդակը բարձրացնել Հայաստանում, քանի որ դա, առաջին հերթին, երկրի առողջապահական համակարգի կայունության երաշխիքն է: Քայլերը, որոնք պետք է տանեն դեպի առողջապահական համակարգի զարգացում, դեռ անկանոն են, չեմ կարող նշել հերթականություն, որովհետև իմ մտքում էլ դրանք դեռևս չունեն հստակ դասավորվածություն: Պետք է ստեղծել մի կառույց, որը կկենտրոնացնի Սփյուռքի ուժերը Հայաստանի առողջապահակական համակարգում, հնարավորություն կտա մեր հայրենակիցներին իրենց մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ առողջապահակական համակարգի զարգացման գործում:


–   Մեր հարթակն օգտագործելով որպես ամբիոն, ի՞նչ կհաղորդեք Ձեր գործընկերներին:


–   Եկեք նստենք սեղանի շուրջ և ընտրենք առողջապահական համակարգից մի ճյուղ, որը կարող ենք մենք` որպես սփյուռքի ներկայացուցիչներ, համախմբվելով ձեզ հետ, զարգացնենք և երկարատև բարեփոխումներ կատարենք այս ոլորտում:


Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի ՊետրոսյանՄեր հաջորդ զրուցակիցը Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանն է:


–   Վարդուհի, ներկայացրեք սեմինարը, խնդրե՛մ, մասնավորեցնելով  կազմակերպչական հատվածը:


–   Հանրային առողջապահության ֆակուլտետն ամեն ամիս հանրային առողջապահական սեմինարների շարք է վարում: Այսօր մեր դահլիճում կայացավ հերթական սեմինարներից մեկը, որի բանախոսը Շանթ  Շեխերդիմյանն էր, ով խոսեց ՀՀ առողջապահական համակարգի մասին և թե ինչպես կարող են Սփյուռքի ներկայացուցիչները, համագործակցելով Հայաստանի բուժաշխատողների, հանրային առողջապահության մասնագետների հետ, ներդրում ունենալ մեր համակարգի զարգացման գործում:

 

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան


–   Հետաքրքիր է ֆակուլտետի պատմությունը…


–   Հանրային առողջապահության ֆակուլտետը հիմնադրվել է 1995թ. Հարություն Արմենյանի ջանքերով, ով այդ ժամանակ ղեկավարում էր Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիրը Ջոն Հոփկինսի «Հանրային առողջապահություն» դպրոցում: Հիմնադրման օրվանից մեր ֆակուլտետն ունեցել է համագործակցություն աշխարհի ամենամեծ, ամենահին ու ամենահայտնի հանրային առողջապահության  դպրոցներից մեկի` Ջոնս Հոփկինս համալսարանի  Բլումբերգի  հանրային առողջապահության դպրոցի հետ և մինչև օրս էլ շարունակվում է այն: Հիմնանպատակը Հայաստանի Հանրապետությանը և  տարածաշրջանին հանրային առողջապահության  մասնագետներ մատակարարելն է:  Այն ժամանակ դա դեռ գոյություն չունեցող մասնագիտություն էր, որը ներդրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շնորհիվ: Մենք ունենք ո՛չ միայն հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիր, այլև նույն ժամանակներում ստեղծված առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոն: Ստեղծման պահից ի վեր փորձում ենք ակտիվ համագործակցել առողջապահության նախարարության, ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի, տարբեր բուժհաստատությունների, առողջապահական կազմակերպությունների հետ:


Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) մանկական վիրաբույժ,  հայազգի բժիշկ Շանթ Շեխերդիմյան–   Մանրամասնեք, խնդրե՛մ,  ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների մասին: 


–   Բազմաթիվ հետազոտական աշխատանքներ ենք կատարել, կրթական նյութեր հրապարակել:  Օրինակ, մի քանի տարի առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆինանսավորեց, որպեսզի մենք կատարենք ՀՀ բոլոր հանրային առողջապահական ծառայությունների հիմնավոր գնահատում: Մենք ուսումնասիրեցինք մեր յոթ նախարարությունները, կրթական տարբեր կազմակերպություններ, պետական և ոչ պետական, միջազգային և տեղական բոլոր կառույցները, որպեսզի կարողանանք ներկայացնել համապատկերը: Հետազոտության եզրակացությունն ուղարկեցինք ո՛չ միայն Առողջապահության նախարարություն, այլև՝ գործող վարչապետին: Կատարված աշխատանքն այնքանով արդյունավետ եղավ, որ առողջապահության նախարարությունում ստեղծվեց «Հանրային առողջապահություն» բաժին: Մեկ այլ նախագիծ է Երեխաների առողջության հավաստագրի ծրագիրը: Առողջապահության նախարարությունը դիմեց դոնոր կազմակերպություններին, որպեսզի իրենց ֆինանսավորմամբ կատարվի ծրագրի գնահատում դեռ մեկնարկային փուլից: Դոնոր կազմակերպությունները՝ փոխհամաձայնությամբ, որոշեցին մեր կենտրոնի ջանքերով կատարել «Երեխաների առողջության հավաստագիր» ծրագրի գնահատումը: Կատարած աշխատանքի հիման վրա Առողջապահության նախարարությանը ներկայացրինք նաև առաջարկությունների փաթեթ, թե ինչպես կարելի է ավելի բարելավել ծրագիրը: Իրագործում ենք բազմաթիվ կրթական ծրագրեր ո՛չ միայն բուժաշխատողների, այլև հասարակության համար, որպեսզի ավելի լավ տեղեկացված լինեն, կարողանան ընտրել ճիշտ ծառայություններ:

 

Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան Հայաստանի առողջապահական համակարգի թերացումները և սփյուռքի դերակատարումը Հայաստանում առողջապահությունը զարգացնելու գործում. Շանթ Շեխերդիմյան

  
–   Ներկա պահին ի՞նչ ծրագիր է իրականացնում ֆակուլտետը:


–   Այս պահին ամենակարևոր ծրագրերից մեկը, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության կողմից, Տուբերկուլյոզի բուժման նորարարական ծրագիրն է, ինչն իրականացնում ենք՝ սերտորեն համագործակցելով Առողջապահության նախարարության և ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հետ:


Քանի որ մեր մանդատի մեջ մտնում է բուժաշխատողների, հանրային առողջապահության մասնագետների շարունակական կրթությունը, մեր ամենամսյա սեմինարներն օգնում են մեզ՝ այդ նպատակին հասնելուն:


Այս միջոցառումը թվով 3-րդ համագործակցությունն է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: Ունեցել ենք շատ հետաքրքիր սեմինարներ, օրինակ, Արա Չոբանյանի և Արա Դարզիի հետ: Մարդիկ հնարավորություն են ստանում սովորելու ո՛չ միայն հայաստանյան մասնագետներից, այլև դրսում մեծ հաջողություների հասած մեր բժիշկներից, ովքեր ծանոթացնում են մեզ այլ երկրների առողջապահական համակարգերի հետ, աշխատում այնտեղի փորձը ներդնել Հայաստանում, իրազեկում այս ոլորտում նորարարություններին և սպասվող փոփոխություններին: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ